|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, եթե, սովորաբար, Դաշնակցությունը միասնական է քվեարկում, ասաց. «Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական խնդիր ուներ: Մենք ըմբռնումով մոտեցանք: Որևէ խնդիր չկա, մենք ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված` Դաշնակցության միասնական տեսակետը` մենք կողմ էինք այդ պայմանագրին: Սակայն Աղվան Վարդանյանի ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի: Նա մտավորական մարդ է և ուներ իր մոտեցումները»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց, իսկ Աղվան Վարդանյանը` ձեռնպահ: Ավելի ուշ Աղվան Վարդանյանը նշել էր. «Կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի: Մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք: Մյուս կողմից` կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները: Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացության գալ, ես ձեռնպահ քվեարկեցի` նախապես խմբակցությանը տեղեկացնելով, որ ես անհատապես այդ դիրքորոշումն ունեմ»: