|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ժամը 16-ի սահմաններում Զանգեզուր կենսոլորտային համալիրի Զանգեզուր տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: Նախնական տվյալներով , կրակը ընդգրկել է շուրջ 8 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կենսոլորտային համալիրի աշխատակիցները, Քաջարանի ԱԻՆ ծառայության հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն»: