Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ցավով տեղեկացանք Լեւոն Հայրապետանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող եւ այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ: Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել են ու լայն արձագանք են գտել երախտագետ համերկրացիների սրտերում: Այդ անշահախնդիր նվիրումը դրսեւորվել է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու մշտական պատրաստակամությամբ: Ցավի հետ այսօր նաեւ ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների համար, ինչպես եւ գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլեւս բացակայելու է հայրենիքի շենացումը քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ:
Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով կիսում ենք հարազատների մտերիմների եւ բոլոր վշտակցողների զգացումները, որպես մխիթարանք վկայաբերելով գործը, որ մնաց որպես անմեռ հիշատակություն:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Երեւան
19.10.2017