|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի 2017թ. Մորդովիայի գաղութում հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները. հայտնում է Коммерсантъ-ը:
«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել էր Հայաստանում գտնվող եղբորն ու ընկերոջը`Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանին՝ տեղեկացնելով, որ իրեն թունավորել են»,- Коммерсантъ-ին պատմել է փաստաբան Կարեն Ներսեսյանը:
Ներսեսյանը, վերլուծելով Հայրապետյանի և նրա բարեկամների միջև հարաբերությունների բնույթը, չի բացառում, որ Հայրապետյանի թունավորմանը կարող են առնչություն ունենալ բարեկամները: «Հայրապետյանի ժառանգության ընդհանուր չափն առնվազն 100 մլն դոլար է, այդ թվում՝ նաև անշարժ և շարժական գույքը: Եթե Լևոնը բանտից դուրս գար, ապա ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով ինչ-որ մեկը կարող էր զրկվել ժառանգության իրավունքից, ինչը, իհարկե, նրանց շահերից չէր բխում»,- իր տեսակետն է հայտնել փաստաբանը: