| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-10-05 17:08
            8 տարի առաջ - 2017-10-05 17:08  
         
                
            Երեկ Մասիսի 38-ամյա մի բնակչուհի ինքնասպանության փորձ է կատարել: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ հոկտեմբերի 4-ին` ժամը 16:10-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնված կին:
«Պարզվել է, որ նույն օրը նշված քաղաքացին տանն ինքնասպանություն գործելու նպատակով ժավել, օծանելիք ու մաքրող հեղուկ է խմել: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասաց Ջանոյանը:
Կինը տեղափոխվել է «Արմենիա» բուժկենտրոն: