| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-08-29 11:02
            14 տարի առաջ - 2011-08-29 11:02  
         
                
            Իրանի Թավրիզ քաղաքից պատվերով Վանաձոր ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատարը շրջվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: 25 տոննա ժավելի սպիրտն ամբողջությամբ թափվել է, ինչի հետևանքով մեքենայի վարորդը` Իրանի 54-ամյա քաղաքացի Մուհամեդ Ալի Փարֆադունին վնասվածքներ է ստացել և տեղափոխվել նախ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցը, այնտեղից էլ` Երեւան:
Yerkir.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ վարորդն աչքերի եղջերաթաղանթի ու լորձաթաղանթի լուրջ այրվածքներ է ստացել:
Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզի փրկարարական վարչության հրշեջ-փրկարար ջոկատը և Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հինգերորդ սպայական վաշտի աշխատակազմը: Ճանապարհը լվացվել, կարգի է բերվել, մեքենան` վնասազերծել:
Դեպքի պատճառը այս ճանապարհահատվածի կտրուկ շրջադարձն է. երթևեկության նախազգուշացնող նշաններ այստեղ չկան, և այդ վայրում հաճախ են մահվան ելքով վթարներ գրանցվում: