|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 26-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հ. Թումանյանի անվան այգում և մոտ 100 դեղահաբ է ընդունել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ:
Փրկարարները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ մանկական խաղադաշտի հարևանությամբ, հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող Ս. Վ.-ին, ում տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: