|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շաբաթ օրը Բաքվում կքննարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հնարավոր հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Բաքվում Եվրոպական Միության խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«...Կարծում եմ, որ բանակցային ձևաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների հետ, և մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաև նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»,- ասել է Ալիևը: