|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայտնել ենք, որ դասադուլ անող ուսանողների 5 հոգանոց խումբն այս պահին հանդիպում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եկել են քննարկելու կլոր սեղան կազմակերպելու հնարավորությունը։
«Երեկ մոտ 200 գիտնական համատեղ հայտարարություն է ստորագրել: Հիմա եկել ենք քննարկելու, թե արդյո՞ք հնարավոր է կլոր սեղան կազմակերպել, որտեղ կլինեն թե' իշխանության ներկայացուցիչները, թե' հասարակական սեկտորի», - նշեց նա։
Դավիթը նաև հայտնեց, որ իրենք դեռևս չեն քննարկում հացադուլը դադարեցնելու հարցը, ուսանողների ինքնազգացողությունն էլ լավ է։
Նշենք, որ հանդիպումն ընթանում է առանց լրատվամիջոցների ներկայության, մինչդեռ ԱԺ փոխնախագահի օգնականը ուսանողներին հավաստիացրեց, որ կլինի մեկ տեսախցիկ, որը կնկարահանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ու սոցիալական և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։