|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Ֆրանսիայի կենտրոնական կոմիտեի որոշմամբ եւ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, քարոզչական աշխատանքների շրջանակում, ապրիլի 8-ին Փարիզում անցկացվելու է կլոր սեղան` «Թուրքյո ներքաղաքական իրավիճակը եւ փոքրամասնությանց իրավունքները» թեմայով:
Կլոր սեղանին հատուկ կերպով հրավիրվել են եւ պետք է մասնակցեն Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, HDP-ի Եվրոպայի ներկայացուցիչ Էյուփ Դորյուն: Մասնակցելու են նաեւ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը եւ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախմբի պատասխանատու Հարութ Մարտիրոսյանը: Կլոր սեղանը վարելու է ֆրանսացի լրագրող Գիյոմ Փերիեն: Միջոցառման ժամանակ կընդունվի հայտարարություն:
Ի դեպ, Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախումբը մամլո հաղորդագրությամբ դատապարտել է թուրքական կառավարության կողմից Տիգրանակերտի բազմահազար կառույցների, որոնց շարքում` հայկական Սուրբ Թադևոս եկեղեցու պետականացման որոշումը` կոչ ուղղելով Ֆրանսիայի իշխանություններին` Թուրքիայի վրա ճնշում բանեցնելով երաշխավորել փոքրամասնությունների իրավունքները:
ՀՅԴ Մամլո դիվան