|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Ալիևը Պուտինին ներկայացրել է Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահատականները:
Պուտինն ընդգծել է Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացն ակտիվացնելու կարևորությունը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապագայում ևս աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ուղիների որոնմանը, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով:
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր:
Հավելենք, որ երեկ կայացել էր Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում էլ քննարկվել էր ԼՂ հակամարտության թեման: