|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ ժամը 16։20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
«Ինքնաձիգով քաղաքացին վնասազերծվել է և բերման է ենթարկվել ոստիկանություն»,- ասացին մեզ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ, ըստ Sahmshyan.com-ի, անձը ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Կալանավորին հսկող` ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի: Նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։