|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Պարզվում է` փախուստի դիմածը նախկինում դատված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանն է, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով: Կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց այս տարվա մայիսի 20-ին:
Նշենք, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: