|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի 35 MQ 611 (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Տ.) և «Ford» մակնիշի 35 TU 878 (վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: