կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-08 19:15
Հասարակություն

Տավուշի մարզում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան տուժածներ

Տավուշի մարզում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում` Հովք բնակավայրի վարչական տարածքում, 75-ամյա Վայել Ս․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։