|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոսեց նաև Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման մասին:
-Ալեքսանյանի ձեռքբերումներն, իհարկե, անգնահատելի են։ Մենք պետք է ժամանակակից այնպիսի կենտրոն բացենք, որ հարիր լինի նրա անվանը։ Այդ դպրոցը, որն այժմ կա Գյումրիում, վերանորոգման ենթակա չէ։ Շատ խնդիրներ կան։ Մենք կարող ենք վերանորոգել, բայց 2-3 տարի հետո նույն վիճակն է լինելու։ Ժամանակակից սպորտում շատ բաներ կան, առանց որոնց անհնար է պատկերացնել այդ դպրոցը։ Ամենաուշը 40 օրից գծագիրը պատրաստ կլինի, և հավանության արժանանալու դեպքում հաջորդ տարի կսկսենք նոր մարզադպրոցի կառուցումը,- ասաց նախարարը։