|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Գյումրիում գտնվող Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման մասին:
«Նախագծերը գրեթե ավարտված են: Գյումրիում եղանակային պայմանները շինարարության համար այնքան էլ հարմար չեն: Եղանակային պայմանները բարելավվելուց հետո շինարարական աշխատանքները կսկսվեն»,-նշեց Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը դեռևս նախորդ տարի անդրադարձել էր մարզադպրոցի վիճակին: