|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«ժողովուրդ»-ը գրում է. «Գյումրու քաղաքապետարանն առաջիկայում գումար կհատկացնի Արթուր Ալեքսանյանի (Սպիտակ արջ) անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին: Դրամական միջոցները դպրոցին կհատկացվեն որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը ընդգրկված է Գյումրու ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում:
Այստեղ կքննարկեն նաև Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին որպես նվիրատվություն գումար հատկացնելու մասին որոշումը: Օրակարգում է նաև սոցիալապես անապահով 144 ընտանիքի դրամական աջակցություն տալու հարցը:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի կարիքների համար անհրաժեշտ է մեկ ավտոաշտարակ և մեկ բեռնատար: Եվ հիմնարկը մտադիր է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Գյումրու ավագանին թույլ կտա այս տարբերակով գնում իրականացնել, թե ոչ՝ պարզ կդառնա հոկտեմբերի 8-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։