|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է Լուսակունք գյուղի բնակիչներից մեկի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա: Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լուսակունք գյուղի բնակիչ Ֆիրդուս Ավետիսյանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ փորվել է մոտ 400 մ ջրանցք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:14-ին: Մոտ 8 հա տարածքում այրվում է տորֆ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: