|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Վերնիսաժ»-ի մոտկրակոցներից վիրավորված` ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին, Yerkir.am-ի տեղեկություններով, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին տուժածին վիրահատում են:
«Կենսական օրգանները` սիրտ, ուղեղ, վնասված չեն, սակայն այս պահին դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ հետվիրահատական շրջանը ցույց կտա ամեն ինչ: Հիվանդասենյակում այս պահին բոլոր անհրաժեշտ մասնագետները կան` տրավմատոլոգ, միկրովիրաբույժ: Ավելի ուշ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց բժիշկը: