|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր` ժամը 11:10-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 94 շենքից կին է ցած ընկել:
Լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե կինը փորձել է ինքնասպանություն գործել, սակայն Yerkir.am-ի հետ զրույցում կնոջ հարևանները պատմեցին, որ այդ վարկածը ամենաանհավանականն է թվում, քանի որ տուժած կինը՝ Մարինե Գյուլումյանը, շատ հաշտ և հավասարակշռված հարաբերություններ է ունեցել իր ընտանիքի անդամների հետ և, առհասարակ, որևէ պատճառ չի ունեցել ինքնասպանություն գործելու: Միակ հավանական վարկածը, ըստ հարևանների, դժբախտ պատահարն է. կինը լվացք փռելիս, հավանաբար, չի կարողացել պահել հավասարակշռությունը և վայր է ընկել:
35-ամյա Մարինե Գյուլումյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Նա ունի ամուսին, երկու տղա երեխա, աշխատել է դպրոցում` որպես ուսուցչուհի: