|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Հրազդան քաղաքի շենքերից մեկից կին է ցած ընկել: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 11:10-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 94 շենքից կին է ցած ընկել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, դեպքի հանգամաքները պարզվում են:
Նախնական տեղեկություններով՝ կինը փորձել է ինքնասպանություն գործել:
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ տուժածին տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Կինը 35 տարեկան է, նույն շենքի բնակիչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը տանը միայնակ է եղել. ամուսինը գնացել է դպրոց, որպեսզի երեխաներին տուն բերի: Ամուսնու գնալուց հետո կինը կողպել է տան դուռը և իրեն ցած նետել լուսամուտից։