|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 23-ին` ժամը 09:45-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 72 շենքի բնակիչներից մեկը սպառնում է իրեն ցած նետել պատշգամբից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. 1977 թ. ծնված Ս. Ա.-ը գտնվել է ոչ սթափ վիճակում: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն: