|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները: Ոլորտի զարգացման պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ այն ունի զարգացման ու արտահանման մեծ ներուժ:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին:
Վարչապետը նշել է, որ պետք է աջակցության մեխանիզմներն ընտրել՝ հստակ հաշվի առնելով դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը: Կառավարության ղեկավարը կարևորել է վարչարարության կրճատումը և ընդգծել, որ այն պետք է հասցնել նվազագույնի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկություններն ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային սննդի ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող հարցեր: