|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին և այլ հարցերի: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ և դիտողություններ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի և քաղաքացիական կեցվածքի ձևավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը և ներկայացնել առաջարկներ: