|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին այցելել է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ եւ տեղում ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման ձեռնարկության առկայությունը, որտեղ գործում են տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանի ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Արցախի թեթեւ արդյունաբերության երբեմնի փառքը վերականգնելու համար:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: