|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Նաիրիտում բռնկված հրդեհի ծխի վնասակարության հարցին:
«Նյութը, որը ներգրավվել էր այրման պրոցեսի մեջ, ունի իր քիմիական բաղադրությունը, որը հրապարակել ենք մեր կայքում, մնացածը տեխնիկայի հարց է. դուք կարող եք բացել այդ նյութի այրման պրոցեսի արդյունքները և տեսնել: Այսինքն՝ ոչ մի հավելյալ արտանետումներ չեն նախատեսվում այդ նյութից»,-ասաց նա՝ հավելելով, որ այլ խոսք է, երբ այրվում աղբ, այլ նյութեր:
«Բուն այրվող նյութը այրվում է մինչև շմոլ գազ CO2 և ջուր: Այդ քիմիական նյութի ծուխը վտանգավոր չէ, դա ծուխ չի արտանետում, այլ՝ շմոլ գազ և ջուր»,-ասաց նախարարը: