|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձավ հանրապետությունում գրիպի համաճարակի խնդրին:
Նրա խոսքով` համաճարակի պիկի համեմատ՝ հիմա նկատվում է նվազում` մոտավորապես 2.5 անգամ, և եթե անցած շաբաթ հիվանդների թիվը 17 հազար էր, ապա այսօր հինգ կամ 5200 հիվանդ է: Նա ընդգծեց, որ հոսպիտալացումների քանակը մնացել է նույնը:
Ինչ վերաբերում է բժիշկներին տրվող, այսպես կոչված, «մաղարիչը» հարկելու մասին` նախարարի ավելի վաղ արված հայտարարությանը, ապա նա պարզաբանեց, որ խոսքը ոչ թե կաշառքը հարկելուն է վերաբերել, այլ ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ հանելուն: Իսկ թե ի՞նչ եղանակով է նախարարությունը պատրաստվում կրճատել ստվերը, նախարարը տեղեկացրեց, որ այս պահին մտածում են առաջարկների շուրջ:
«Երբ պատկերացնեմ, երբ փաթեթը պարզ լինի, մենք կհրավիրենք ասուլիս, և ես վերջնականապես իմ խոսքը կասեմ»,- ասաց Ալթունյանը և տեղեկացրեց, որ հիվանդանոցներին իջեցվել է շրջաբերական` տվյալ թեմայով առաջարկություններ ներկայացնել:
Դիտարկմանը, թե ինչպես կարող է կաշառք վերցնող բժիշկը առաջարկ ներկայացնել ստվերը վերացնելու վերաբերյալ, Ալթունյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք կաշառքի մասին խոսում: Ստվերում ոչ միայն կաշառքն է»: