|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 31-ին, ժամը 01:48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի մոտակա սարին ավտոմեքենան կողքի անիվներով կախվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Toyota Land Cruiser մակնիշի 34 DՍ 936 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ա.) դեպի ձորակն է կախվել Մեղրաձոր գյուղի մոտակա սարից:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: