|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաղվա կառավարության նիստում քննարկվելու է Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին հարցը:
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշելու է` Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի սեպտեմբերի 6-ից:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարիը սույն որոշման մասին պետք է ծանուցի Ճապոնիային:
Այս որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվելու է 2017 թվականի սեպտեմբերի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա: