|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում:
«Կարծում եմ՝ միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել Արցախում, աննախադեպ է ու հետագայում նույնպես հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալու այնտեղ», -նշեց Տիգրան Ավինյանը: