|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը դիմել է Եվրամիությանը իր քաղաքացիների համար անցագրային ռեժիմը պարզեցնելու խնդրանքով:
Վիեննա այցելության ժամանակ Գյուլն ընդգծել է, որ ԵՄ իշխանություններն այդ հարցը քննարկում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների հետ, բայց ոչ Թուրքիայի: «Դա վարկաբեկում է ոչ թե Թուրքիային, այլ Եվրամիությանը»,- հայտարարել է Գյուլը:
Թուրքիան Եվրոպական մաքսային միության անդամ է 1995 թվականից, սակայն մինչ օրս թուրք գործարարները դժվարությամբ են ստանում ԵՄ այս կամ այն երկիր մուտք գործելու վիզա. տեղեկացնում է mignews.com-ը: