|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանը դիմել է հարևան երկրներին՝ խնդրելով օգնություն տրամադրել Աբասթումանի անտառում հրդեհի մարման աշխատանքներում: Ռուսաստանի անունը, սակայն, այդ երկրների ցուցակում չկա: Այդ մասին հայտնել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին. հայտնում է interpressnews.ge-ն:
Նրա խոսքով՝ այս փուլում հայտնի է, որ Վրաստանի ավիացիային օգնելու է Ուկրաինան։
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, Մգեբրիշվիլիի խոսքով, կոնկրետ պատասխան լրագրողները կստանան օրվա երկրորդ կեսին: