|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ռուսաստանը պատրաստ է օգնել եվրագոտու երկրներին, որոնք պայքարում են պետական պարտքի պատճառով առաջ եկած ճգնաժամի դեմ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը. հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով` Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի տնտեսության մեջ ներդնել տասը միլիարդ դոլար` օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի մեխանիզմները:
Դվորկովիչն ասել է, որ Կրեմլը անհատական եւ երկկողմանի բանակցություններ է վարում Եվրամիության երկրների առաջնորդների հետ:
Նա հայտարարել է նաեւ, թե հույս կա, որ Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու վերաբերյալ որոշումը կընդունվի դեկտեմբերի 15-ին կայանալիք ԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ: