|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով հրավիրել եվրագոտու երկրների արտահերթ վեհաժողով, եթե ապրիլի 7-ին Եվրախմբի նիստի ժամանակ չավարտվի հունական բարեփոխումների երկրորդ գնահատման գործընթացը, փոխանցում է «РИА Новости»-ն:
Երկրորդ գնահատումը հետաձգվում է արդեն չորս ամիս: Առանց դրա Հունաստանը չի կարող ստանալ պետական պարտքի սպասարկման համար վարկի հերթական տրանշը:
Նրա խոսքով՝ գնահատման ձգձգումը բերում է անորոշության և անկայունության իրավիճակի, ինչպես 2015 թվականին: Ցիպրասը հայտարարել է, որ վերջին ժամանակներս անընդհատ հայտնվում են ինչ-որ խոչընդոտներ, մինչդեռ համաձայնությունը գրեթե ձեռք է բերվել:
«Որոշ կողմեր անընդհատ առաջ են բերում պահանջներ և խոչընդոտներ են ստեղծում: Այս խաղերը հարկավոր է դադարեցնել: Առավելևս Եվրամիության համար նման դժվար ժամանակահատվածում», - ասել է վարչապետը: