|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր ենթականերից պահանջել է աշխատել այն ուղղությամբ, որ բոլոր ամուսնալուծված զույգերը միավորվեն. հայտնում է svpressa.ru-ն: Նշվում է, որ մեկուկես ամսվա ընթացքում հաջողվել է միավորել մոտ 1000 ընտանիք:
Կադիրովի հրահանգով` Չեչնիայում ստեղծվել է ամուսնական-ընտանեկան հարաբերությունները ներդաշնակելու շտաբ, որում ներառված են պաշտոնյաներ և իսլամի աստվածաբաններ: Նրանց հիմնական նպատակն է հաշտեցնել ամուսնալուծված զույգերին և միավորել ընտանիքը:
Ուշագրավ է, որ ամուսանալուծության ժամկետը կարևոր չէ, դա կարող է տեղի ունեցած լինել 1 տարի կամ 7 տարի առաջ:
Ստեղծվել է նաև թեժ գիծ: Ամուսնալուծվածները կարող են զանգահարել և օգնություն խնդրել:
Տեղեկության համաձայն` լինում են դեպքեր, երբ կինը վերադառնում է ամուսնու մոտ, որը երկրորդ անգամ է ամուսնացել: Այդ դեպքում նա դառնում է երկրորդ կին: