|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը 40 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել է. հայտնում է Дни. ру-ն:
Խոսում են, որ ամուսնալուծության պատճառ է դարձել դերասանի երիտասարդ սիրուհին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին Ջիգարխանյանի և նրա թատրոնում աշխատող` 30-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սիրավեպի մասին: Ավելի ուշ Ջիգարխանյանը հաստատել էր այդ լուրերը: Նա անգամ հայտնել էր, որ իրենք բնակարան են գնել Մերձմոսկվայում և միասին են ապրում:
Նշենք, որ թեև Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծված չէր, սակայն վերջին 6 տարիներին կնոջից առանձին էր ապրում: