|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում Ղազախստանը կարող է առաջատար դեր ստանձնել շատ հարցերի լուծման գործում. հայտնում է Интерфакс-ը:
«Այստեղ Ռուսաստանի համար բավականաչափ վտանգավոր է առաջնորդություն դրսևորելը, թեև մենք ունենք և' մասնագետներ, և' ըմբռնում, և' մեր հաստատված օրակարգը: Բայց հենց մենք վերցնենք այդ դերը մեզ վրա, անմիջապես աղմուկ կլինի, թե դա Կրեմլի քաղաքական նախագիծն է, և այդպես շարունակ»,- պարզաբանել է նա:
Շուվալովի խոսքով` ԵՏՄ ստեղծելու գաղափարը հենց Ղազախստանի նախագահինն է: Նա նաև հույս է հայտնել, որ ԵՏՄ այլ գործընկերները կաջակցեն այդ դիրքորոշմանը: