|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Փետրվարի 7-ին Աստանայում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի հանդիպումը ՂՀ խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացման, տնտեսական համագործակցության, Ղազախստանի ներքին կյանքում հայ համայնքի ունեցած դերին, կրթական և գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
ՂՀ Մաժիլիսի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված՝ Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը, ինչպես նաև հավաստիացրեց, որ Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ապահովելու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման գործում: