|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում մի շարք նախագծերի քվեարկությունից հետո հայտարարեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմակերպած համահայաստանյան ծառատունկին մասնակցությունը կունենան նաև պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։
«Նոյեմբերի 4-ին համահայկական ծառատունկ է հայտարարված, որին, անշուշտ, իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Ազգային ժողովը։ Տեղեկացնեմ պատգամավորներին և աշխատակազմին, որ մեքենաներն Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից Բյուրականի շրջակայքում մեզ հատկացված տարածք կուղղվեն նոյեմբերի 4-ին` ժամը 10։00-ին։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, խնդրում եմ Դեմիրճյանի մուտքի մոտ հավաքվեք, որպեսզի կարողանանք կազմակերպված ձևով մեկնենք տարածք»,- ասաց Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կազմակերպել է համահայաստանյան ծառատունկ, որը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին։