|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 21-ին` ժամը 21:39-ին, ահազանգ է ստացվել, որ Ռոստոմի փողոցի թիվ 67 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը, տան մոտակա խորդանոցում, կախված վիճակում, հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Բ.-ի դին:
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ մահացածը նշված տան բնակիչ` 62-ամյա Հայկ Բ.-ն է, ով բնակվելիս է եղել կնոջ հետ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների` օրեր առաջ նրա և կնոջ միջև ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, և կինը հեռացել է տանից, իսկ այսօր ամուսնուն փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են կախված` խորդանոցում: