|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես հայտնում է Փաստինֆո-ն` Մայրաքաղաքում 36-ամյա տղամարդը հոր կողմից բռնության է ենթարկվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Նորքում բնակվող մի տղամարդ հոր կողմից ծեծի է ենթարկվել: Տղամարդու 64-ամյա հայրը վիճաբանության ժամանակ բաժակով, ափսեով ու այլ կենցաղային իրերով հարվածներ է հասցրել որդու գլխին:
Արդյունքում՝ տղամարդը հայտնվել է հիվանդանոցում՝ գանգուղեղային վնասվածքով, բացի այդ՝ նաև քթի և ձախ հոնքային շրջանում առկա վերքերով:
Որդին հոր դեմ չի ցանկացել բողոքել, սակայն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն է կատարվում: