|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Оրեր առաջ, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդգես Հ.-ին վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Կարեն Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն: