|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոստիկանությունը Լվովում ազատել է հոգեբուժարանի հիվանդի կողմից պատանդ վերցրած մարդկանց։ Հոգեբուժարանի աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ հոգեբուժարանի բաժանմունքներից մեկում հիվանդը պատանդներ է վերցրել՝ սպառնալով սպանել նրանց։ Հիվանդը սկսել է անհավասարակշիռ վարքագիծ դրսևորել երեկոյանը ժամը 19-ին, փակել է բաժանմունքի դռները, որտեղ գտնվել են 76 հիվանդներ, վնասել է գույքը, ջարդել ապակիները։ Ջարդած ապակիներով նա վնասել է 10 հիվանդի։ Վիրավորներից 6-ը հոսպիտալացվել են, 3-ը գտնվում են ծանր վիճակում։Չարագործը Լվովի 30-ամյա բնակիչ էր, ով դատարանի որոշմամբ 4 տարի հարկադիր բուժում էր ստանում հոգեբուժարանում, նա մեղադրվում է հորը դանակով սպանելու մեջ։