|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լվովում Գերագույն ռադայի նախկին խոսնակ, ժողովրդական պատգամավոր Անդրեյ Պարուբիի սպանությունից հետո ներդրվել է «Սիրենա» հատուկ գործողությունը և սկսվել է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Գլխավոր դատախազության Տելեգրամյան ալիքին։
«Ըստ նախնական տվյալների՝ այսօր Լվովում անհայտ տղամարդը մի քանի կրակոց է արձակել քաղաքական գործչի ուղղությամբ, ինչի հետևանքով Անդրեյ Պարուբին տեղում մահացել է։ Հարձակվողը փախուստի է դիմել, քաղաքում սահմանվել է «Սիրենա» հատուկ գործողություն»,- նշել են Գլխավոր դատախազության գրասենյակում։