|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրավունք» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում՝ դժոխքի շունչ չի զգացել:
Հետաքրքիր է՝ դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե ոչ: Զանգահարեցինք «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինս ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան ունենան եւ նոր նախաձեռնություններ, մամուլի ասուլիսով դա կհրապարակեն:
ԵԾ-ի ներկայացուցիչն անգամ չասաց, թե հիմա կուսակցությունը ինչո՞վ է զբաղվում՝ հանգստանո՞ւմ է, թե՞ դեռ աշխատում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: