|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարզվում է` հինգ տարի շարունակ Ուսամա բեն Լադենն ապրել է դժոխային պայմաններում: Պակիստանյան իշխանությունները նույն առանձնատանը նրա հետ ապրած մարդկանց հարցաքննություններից տեղեկացել են, որ չորս պատերի մեջ փակված ահաբեկչի երեք կանայք անընդմեջ վիճաբանել են ու փնթփնթացել` նրան խելագարության հասցնելով:
Մի քանի ամիս շարունակ հետախույզ-արբանյակների միջոցով առանձնատանը հետևած ամերիկացիները բեն Լադենին «շորորաքայլ ձի» մականունն են տվել, քանի որ նա, կանանց բողոքներից ու երեխաների բղավոցներից փախչելով, անընդհատ զբոսնել է շենքի շուրջբոլորը:
Ըստ Պակիստանի ՆԳ նախարարի` պակիստանցիները նույնիսկ կատակում են` ասելով, թե բեն Լադենն ինքն է զանգահարել Կենտրոնական հետախուզական վարչություն և հայտնել իր գտնվելու վայր, որ ազատվի այդ սարսափելի իրավիճակից: