|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետեւել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաեւ այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:
Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին եւ, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ եւ եզրակացություններ անել:
Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»: