|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտնել ենք, որ այսօր քաղաքապետարանի աշխատակիցների և ոստիկանների միջամտությամբ հատուկ տեխնիկայի գործադրմամբ քանդեցին «Ֆիրդուս» տոնավաճառը: Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են այդ տարածքում ապրող երեխաները լաց լինում՝ նշելով, որ չեն ցանականում, որ քանդեն իրենց բակը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այս տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2007-ին։ Քաղաքապետն այս տարվա հունիսին հայտարարել էր, որ ներդրողը սկսելու է շինարարական աշխատանքները, և ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր բանակցություններ սկսել տեղի առևտրականների հետ՝ նրանց այլ վայրեր տեղափոխելու համար։
Այսօր առավոտյան աշխատակիցները փորձել էին քանդել տոնավաճառը, սակայն բնակիչներն ու առևտրականները թույլ չէին տվել: Կեսօրից հետո՝ տոնավաճառի բանուկ հատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ աշխատակիցները քանդեցին շուկան՝ այդ եղանակով առևտրականներին ստիպելով լքել տարածքը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: