|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այս պահին հատուկ տեխնիկայի գործադրմամբ քանդում են «Ֆիրդուսի» տոնավաճառը: Ինչպես տոնավաճառից հայտնում է Yerkir.am-ի լրագրողը, քաղաքապետարանի աշխատակիցները և ոստիկանները շղթա կազմած շարժվում են առաջ, իսկ հետևից մեքենան փորում է ասֆալտն ու շարժվում առաջ:
Առևտրականները շտապելով փորձում են հավաքել իրենց ապրանքը, ոմանք անգամ լաց են լինում: Մեր հարցին, թե հնարավոր չէ՞ր մի քանի րոպե սպասել, մինչև մարդիկ իրենց ապրանքը հավաքեն, հետո նոր քանդել, քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը պատասխանեց. «Մի ամիս ա սպասել ենք, հերիք ա»:
Քաղաքացիների դժգոհություններին, թե ինչու՞ են ցերեկով, օրվա ամենամարդաշատ ժամին նման եղանակով քանդում շուկան, քաղաքապետարանի առևտրի բաժնի աշխատակիցը հեգնաքով պատասխանեց. «Կոյուղի ենք քաշում»:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: